Օգոստոսի 8-ից սկսած այդ սպառնալիքի գոյությունը զրո է. Սիմոնյանը՝ Թուրքիայից հնարավոր վտանգի մասին

Օգոստոսի 8-ից սկսած այդ սպառնալիքի գոյությունը զրո է. Սիմոնյանը՝ Թուրքիայից հնարավոր վտանգի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հայաստանի Հանրապետությունն իր շահերը չի զիջելու, ՀՀ-ն ունի իր քաղաքական ուղին ու իր որոշումը»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Սիմոնյանը նշեց. «Գոյություն ունի իրականություն, ՀՀ-ն 30 տարուց ավել ապրել է կոնֆլիկտի մեջ և ՌԴ-ն չի եղել կոնֆլիկտի մեջ և աշխարհի հետ չի ունեցել այն հարաբերությունները, որոնք ունի հիմա: Ակնհայտ է, որ չեն կարող հարաբերությունները նույնը լինել, որովհետև ՀՀ-ն այլևս կոնֆլիկտ Ադրբեջանի հետ չունի և երրորդ խաղացող, քաղաքական գին հասկացողությունը փոխվել է, տնտեսական շուկաները փոխվել են, որովհետև ուղիներն են փոխվել, միջին միջանցքի գաղափարն է ի հայտ եկել, որն իրագործվում է, կոմունիկացիաներն են բացվում, Հայաստանն Ադրբեջանից գնումներ է անում, նույնը Ռուսաստանի հետ կարելի է ասել, ՌԴ-ում էլ է շատ բան փոխվել: Այն, ինչ մենք ակնկալում ենք, որ նստենք հաշվարկենք, հասկանանք, թե, ինչը որ երկրին ձեռք է տալիս՝ առանց որևիցե մեկին նեղացնելու, առանց որևէ մեկի հետ հակամարտության մեջ մտնելու, ընդհանուր շահերը հասկանալ և կիսել»:

Անդրադառնալով ռուսական ռազմաբազայի վերաբերյալ հայտարարություններին՝ Սիմոնյանն ասաց. «Ռազմաբազա բառը երբևիցե որևէ հանդիպման ժամանակ չենք օգտագործել, իսկ ՌԴ-ի կողմից հնչել է այդ արտահայտությունը և կարելի է ենթադրել, որ իրենք ինչ-որ քննարկելու բան ունեն, իսկ ՀՀ դիրքորոշումն է, որ եթե իրենք ուզում են՝ կարող են լքել, ուզում են՝ կարող են մնալ: Դա քաղաքական քննարկման թեմա է, որը բացել է ՌԴ-ն, հայկական կողմն ասել է, որ այդ քննարկմանը պատրաստ է՝ յուրաքանչյուր ելքով»:

Ալեն Սիմոնյանը նաև նշեց. «Ես չեմ տեսնում Թուրքիայից որևէ վտանգ ՀՀ ինքնիշխանությանը, օգոստոսի 8-ից սկսած ընդհանրապես որևիցե վտանգ չեմ տեսնում, այդ սպառնալիքի գոյությունը իմ գնահատմամբ զրո է»:

Leave a comment