ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար Դելսի Ռոդրիգեսի հետ հանդիպման ընթացքում ընդգծել է երկրում ընտրություններ անցկացնելու կարևորությունը, սակայն չի պնդել որևէ կոնկրետ ժամկետի շուրջ, գրել է Axios լրատվական պորտալը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։
Ավելի վաղ Ռոդրիգեսը հայտնել էր Թրամփի հետ հանդիպման մասին՝ այն որակելով որպես պատմական։ Axios-ի տվյալներով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած հանդիպումը տևել է մոտ 15 րոպե։
Ռոդրիգեսի հետ հանդիպմանը Թրամփը չի պնդել ընտրությունների կոնկրետ ժամկետի հարցում, սակայն ընդգծել է դրանց նշանակությունը՝ որպես Վենեսուելայի՝ դեպի լիարժեք ժողովրդավարություն տանող ճանապարհի առանցքային քայլ։
Թրամփը Ռոդրիգեսին ասել է, որ «ի վերջո, ընտրությունները պետք է կայանան»։ Աղբյուրները նշել են, որ Թրամփը կարևորել է նավթի կայուն մատակարարումների և երկու երկրների միջև ջերմ հարաբերությունների պահպանումը։ ԱՄՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ռոդրիգեսին կառուցողական համագործակցության համար։
Ավելի վաղ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալիս, Ռոդրիգեսը հայտարարել էր, որ Վենեսուելան ընտրություններ կանցկացնի՝ նշելով, որ իշխանություններն այդ նպատակով արդեն երկխոսության մեջ են ընդդիմության հետ, և որ ընտրությունները լինելու են թափանցիկ։ Նա ընդգծել էր, որ ընտրությունների համար հարմար ժամանակը կորոշի Վենեսուելայի ժողովուրդը, իսկ պետական կառույցները պատրաստ կլինեն «երաշխավորել այդ ներառական և թափանցիկ գործընթացը»։