Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ, որի արդյունքներով հայտարարվել է Հայաստան-ԱՄՆ գործարար խորհրդի գործունեության մեկնարկի մասին։ Հանդիպման արդյունքներով հայտարարվել է Հայաստան-ԱՄՆ գործարար խորհրդի մեկնարկի մասին։
ԱՄՆ առևտրի պալատի փոխնախագահ Քուշ Չոքսը շնորհակալություն է հայտնել վարչապետին հյուրընկալության համար՝ նշելով, որ պալատի անդամները ներկայացնում են տնտեսության տարբեր բնագավառներ։ Նա հայտնել է, որ հանդիպման նպատակն է եղել ծանոթանալ Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող զարգացումներին, ներդրումային հնարավորություններին և գործարար միջավայրին։
Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ առևտրատնտեսական հարաբերություններին և նշել, որ նախորդ տարվա օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հետ հանդիպման ընթացքում ստորագրված փաստաթղթերի արդյունքում արդեն էական զարգացումներ են արձանագրվել։ Կառավարության ղեկավարը, մասնավորապես, հիշատակել է Հայաստանում արհեստական բանականության երկու խոշոր գործարանների հիմնման մասին։ Նա համոզմունք է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները տարբեր ուղղություններով շարունակելու են զարգանալ և ամրապնդվել։
Իր խոսքում վարչապետն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, դրանից հետո տարածաշրջանում արձանագրված զարգացումներին ու ձևավորված հնարավորություններին։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը խոսել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված ԹՐԻՓՓ նախագծի իրականացման մասին։
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում արձանագրված զարգացումները, առկա հնարավորությունները, ինչպես նաև գործարար միջավայրի հետևողական բարելավման նպատակով Կառավարության իրականացրած բարեփոխումներն ու ծրագրերը։ Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է գործարարներին հետաքրքրող հարցերին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը։ Փաշինյանն ԱՄՆ-ում է աշխատանքային այցով՝ նա մասնակցում է ՄԱԿ-ի ԳՎ 81-րդ նստաշրջանի աշխատանքներին և ելույթ է ունենալու նստաշրջանի բարձրաստիճան հատվածում։