Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի, տնային կալանքը փոխվել է վարչական հսկողությամբ (PAN.am)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, հետախույզ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխարինվել է այլ սահմանափակումներով։

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի որոշման հիման վրա նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն՝ բացակայելու արգելքի հետ համատեղ, հայտնում է Aysor.am-ը:

Արթուր Ավանեսյանը կալանավորվել է ապրիլի 28-ին՝ ընտրակաշառքի փորձի մեղադրանքով։ Հունիսի վերջին դատարանը նրա նկատմամբ կիրառված կալանքը փոխարինել է տնային կալանքով՝ միաժամանակ սահմանելով բացակայելու արգելք։

Leave a comment