Է՛լ ավելի համոզվեցի՝ հզոր և հաղթական է Հայոց Սուրբ Եկեղեցին. Հայր Ասողիկը՝ Կառավարության զեկույցի մասին

Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը, որում, մասնավորապես, անդրադարձ է կատարվում մի շարք հոգևորականների անձնական կյանքին։

Մայր Աթոռի միաբան Հայր Ասողիկն արձագանքել է հրապարակված զեկույցին՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով.

«Տեսա, կարդացի, ևս առավել համոզվեցի՝

Հզոր և հաղթական է Հայոց Սուրբ Եկեղեցին,

Քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը։

Թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական»։

Leave a comment