Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Եվրոպայի առաջնությունից

Հայաստանի հավաքականը երկու բրոնզե մեդալով է ավարտել պայքարը Բուլղարիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում:

Էլիդա Քոչարյանը (65 կգ) և Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ) պարտվել է կիսաեզրափակիչում ու դարձել բրոնզե մեդալակիր:

Հայաստանի վերջին ներկայացուցիչներից Արթուր Բազեյանը (60 կգ) և Մարատ Միքայելյանը (75 կգ) պարտություն են կրել քառորդ եզրափակիչում ու ավարտել ելույթները:

Էլիդա Քոչարյանը պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ազալիա Ամինևային, Ռուդոլֆ Գարբոյանը՝ ռուս Բաիր Բատլաևին, Արթուր Բազեյանը՝ մակեդոնացի Ալեն Ռուստեմովսկիին, իսկ Մարատ Միքայելյանը՝ անգլիացի Կալում Մաքինին:

Եվրոպայի առաջնության կանանց պայքարում Հայաստանն ուներ երեք ներկայացուցիչ, իսկ տղամադրկանց պայքարում՝ 10 բռնցքամարտիկ:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment