Ամեն ինչ անելու ենք, որ առողջանա, մեզ հետ լինի. Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ հոր մասին

Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը կրկին վատացել է։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց նրա դուստրը՝ Վերա Խաչատրյանը։ 

Նրա խոսքով՝ հորը տեղափոխել են հիվանդանոց, նա ունի սրտի առիթմիա, սարք է տեղադրվել՝ սրտի աշխատանքը կարգավորելու համար։

Վերա Խաչատրյանը հայտնեց, որ այս պահին հայրը գտնվում է Նորք Մարաշ հիվանդանոցում։ Առայժմ վիրահատության մասին ոչինչ հայտնի չէ։

«Ամեն ինչ կանենք, որ պապան սա էլ հաղթահարի, բուժվի։ Ամեն ինչ անելու ենք, որ առողջանա, մեզ հետ լինի»,- հավելեց մեր զրուցակիցը։

Վագիֆ Խաչատրյանը շրջափակված Արցախից Երևան վիրահատության էր գալիս Կարմիր խաչի մեքենայով։ Բաքվի ուժայինները նրան իջեցրին մեքենայից ու տարան՝ Մեշալիի ցեղասպանություն վերագրելու։

Էմմա Մարտիրոսյան

Leave a comment