Ինչ է հայտնի Փաշինյանի սպասվող այցի մասին․ Իրանի դեսպանը մանրամասներ է ներկայացրել

https://arm.sputniknews.ru/20260924/inch-e-hajtni-pashinjani-spasvvogh-ajci-masin-irani-despany-manramasner-e-nerkajacrel-107205914.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/03/104119803_95:0:1375:960_1920x0_80_0_0_d518e345619c74af66fb1a66f70e127b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

խալիլ շիրղոլամի, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, նիկոլ փաշինյան, քաջարան

խալիլ շիրղոլամի, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, նիկոլ փաշինյան, քաջարան

Բաժանորդագրվել

​Իրանական կողմը գտնում է, որ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը թույլ կտա ինստիտուցիոնալացնել երկկողմ համագործակցությունը։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան ներառված է երկու երկրների այս տարվա ծրագրերում, սակայն ուղևորության կոնկրետ մանրամասները դեռևս համաձայնեցված չեն։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին` APRI Forum 2026-ի շրջանակում։

Դեռևս փետրվարին հաղորդվել էր, որ Երևանն ու Թեհրանը ծրագրում են ռազմավարական համագործակցության մասին համապարփակ փաստաթուղթ ստորագրել, ենթադրաբար՝ 2026 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թեհրան այցի ընթացքում։

​«Մենք դեռ չենք անցել մանրամասների համաձայնեցմանը, սա մեր ունեցած ընդհանուր ծրագիրն է։ Մենք պետք է հայ պաշտոնյաների հետ միասին աշխատենք, այդ թվում՝ դրա իրականացման ուղղությամբ»,- ասաց դիվանագետը։

​Շիրղոլամին նաև նշեց, որ Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը թույլ կտա ինստիտուցիոնալացնել երկկողմ համագործակցությունն ու հստակ սահմանել դրա առանցքային ոլորտները։

Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթանում են, և կողմերը ջանքեր են գործադրում մոտ ապագայում փաստաթուղթը ստորագրելու համար։
​Խոսելով Քաջարանի թունելի կառուցման մասին՝ դիվանագետը հայտնեց, որ իրանական ընկերությունն արդեն անցել է աշխատանքների նախնական փուլին։ Դեսպանը հույս հայտնեց, որ, հաշվի առնելով իրանական ընկերության հնարավորություններն ու ներուժը, նախագիծը կհաջողվի իրագործել նույնիսկ նախանշված ժամկետից շուտ։

Խոսքը Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի 7,2 կիլոմետրանոց թունելի մասին է, որը կդառնա ամենաերկարը Հայաստանում, մինչև Բարգուշատի 8,6 կիլոմետրանոց թունելի կառուցումը։

Leave a comment