https://arm.sputniknews.ru/20260924/inch-e-hajtni-pashinjani-spasvvogh-ajci-masin-irani-despany-manramasner-e-nerkajacrel-107205914.html
Ինչ է հայտնի Փաշինյանի սպասվող այցի մասին․ Իրանի դեսպանը մանրամասներ է ներկայացրել
Ինչ է հայտնի Փաշինյանի սպասվող այցի մասին․ Իրանի դեսպանը մանրամասներ է ներկայացրել
Sputnik Արմենիա
Իրանական կողմը գտնում է, որ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը թույլ կտա ինստիտուցիոնալացնել երկկողմ համագործակցությունը։ 24.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-24T08:54+0400
2026-09-24T08:54+0400
2026-09-24T08:54+0400
խալիլ շիրղոլամի
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
նիկոլ փաշինյան
քաջարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/03/104119803_0:0:1440:810_1920x0_80_0_0_83dd82538ed26bf47c330343f9c77fc2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան ներառված է երկու երկրների այս տարվա ծրագրերում, սակայն ուղևորության կոնկրետ մանրամասները դեռևս համաձայնեցված չեն։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին` APRI Forum 2026-ի շրջանակում։ Դեռևս փետրվարին հաղորդվել էր, որ Երևանն ու Թեհրանը ծրագրում են ռազմավարական համագործակցության մասին համապարփակ փաստաթուղթ ստորագրել, ենթադրաբար՝ 2026 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թեհրան այցի ընթացքում։Շիրղոլամին նաև նշեց, որ Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը թույլ կտա ինստիտուցիոնալացնել երկկողմ համագործակցությունն ու հստակ սահմանել դրա առանցքային ոլորտները։Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթանում են, և կողմերը ջանքեր են գործադրում մոտ ապագայում փաստաթուղթը ստորագրելու համար։Խոսելով Քաջարանի թունելի կառուցման մասին՝ դիվանագետը հայտնեց, որ իրանական ընկերությունն արդեն անցել է աշխատանքների նախնական փուլին։ Դեսպանը հույս հայտնեց, որ, հաշվի առնելով իրանական ընկերության հնարավորություններն ու ներուժը, նախագիծը կհաջողվի իրագործել նույնիսկ նախանշված ժամկետից շուտ։Խոսքը Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի 7,2 կիլոմետրանոց թունելի մասին է, որը կդառնա ամենաերկարը Հայաստանում, մինչև Բարգուշատի 8,6 կիլոմետրանոց թունելի կառուցումը։
իրանի իսլամական հանրապետություն
քաջարան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/03/104119803_95:0:1375:960_1920x0_80_0_0_d518e345619c74af66fb1a66f70e127b.jpg.webp
խալիլ շիրղոլամի, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, նիկոլ փաշինյան, քաջարան
խալիլ շիրղոլամի, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, նիկոլ փաշինյան, քաջարան
Իրանական կողմը գտնում է, որ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը թույլ կտա ինստիտուցիոնալացնել երկկողմ համագործակցությունը։
Դեռևս փետրվարին հաղորդվել էր, որ Երևանն ու Թեհրանը ծրագրում են ռազմավարական համագործակցության մասին համապարփակ փաստաթուղթ ստորագրել, ենթադրաբար՝ 2026 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թեհրան այցի ընթացքում։
«Մենք դեռ չենք անցել մանրամասների համաձայնեցմանը, սա մեր ունեցած ընդհանուր ծրագիրն է։ Մենք պետք է հայ պաշտոնյաների հետ միասին աշխատենք, այդ թվում՝ դրա իրականացման ուղղությամբ»,- ասաց դիվանագետը։
Շիրղոլամին նաև նշեց, որ Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը թույլ կտա ինստիտուցիոնալացնել երկկողմ համագործակցությունն ու հստակ սահմանել դրա առանցքային ոլորտները։
Խոսելով Քաջարանի թունելի կառուցման մասին՝ դիվանագետը հայտնեց, որ իրանական ընկերությունն արդեն անցել է աշխատանքների նախնական փուլին։ Դեսպանը հույս հայտնեց, որ, հաշվի առնելով իրանական ընկերության հնարավորություններն ու ներուժը, նախագիծը կհաջողվի իրագործել նույնիսկ նախանշված ժամկետից շուտ։
Խոսքը Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի 7,2 կիլոմետրանոց թունելի մասին է, որը կդառնա ամենաերկարը Հայաստանում, մինչև Բարգուշատի 8,6 կիլոմետրանոց թունելի կառուցումը։