https://arm.sputniknews.ru/20260924/pashinjany-nju-jvorqum-handipel-e-pezeqianin-ev-micvotakisin-107231888.html
Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Փեզեքիանին և Միցոտակիսին
Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Փեզեքիանին և Միցոտակիսին
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում երկկողմ հանդիպումներ է անցկացրել… 24.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-24T08:35+0400
2026-09-24T08:35+0400
2026-09-24T08:45+0400
նիկոլ փաշինյան
տեսանյութեր
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
հունաստան
մասուդ փեզեշքիան
կիրիակոս միցոտակիս
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/18/107231475_0:0:1920:1080_1920x0_80_0_0_2153148e5f3b4020f48c7eafe4991db2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում երկկողմ հանդիպումներ է անցկացրել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Իրանի նախագահի հետ հանդիպման տեսանյութը Փաշինյանը հրապարակել է իր էջում։ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Փաշինյանն ու Միցոտակիսը քննարկել են երկկողմ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել Հայաստան-Հունաստան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը և Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել են երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանը, ինչպես նաև երկկողմ օրակարգին վերաբերող այլ թեմաների:Քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող ծրագրերը:Նշենք, որ սեպտեմբերի 22-25-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Նյու Յորքում։ Փաշինյանը մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 8-ին։ Պետությունների և կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ ընդհանուր քաղաքական քննարկումները Նյու Յորքում անցկացվում են սեպտեմբերի 22-28-ը։
իրանի իսլամական հանրապետություն
հունաստան
2026
Լուրեր
am_HY
Состоялась встреча премьер-министра РА и президента ИРИ
Sputnik Արմենիա
Состоялась встреча премьер-министра РА и президента ИРИ
2026-09-24T08:35+0400
true
PT0M13S
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը
Sputnik Արմենիա
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը
2026-09-24T08:35+0400
true
PT0M20S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/18/107231475_318:0:1758:1080_1920x0_80_0_0_d107ced43ec92aff422219f4a3d1412b.jpg.webp
նիկոլ փաշինյան, տեսանյութեր, видео, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հունաստան, մասուդ փեզեշքիան, կիրիակոս միցոտակիս
նիկոլ փաշինյան, տեսանյութեր, видео, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հունաստան, մասուդ փեզեշքիան, կիրիակոս միցոտակիս
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում երկկողմ հանդիպումներ է անցկացրել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Իրանի նախագահի հետ հանդիպման տեսանյութը Փաշինյանը հրապարակել է իր էջում։
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Փաշինյանն ու Միցոտակիսը քննարկել են երկկողմ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել Հայաստան-Հունաստան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։
Նիկոլ Փաշինյանը և Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել են երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանը, ինչպես նաև երկկողմ օրակարգին վերաբերող այլ թեմաների:
Քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող ծրագրերը:
Նշենք, որ սեպտեմբերի 22-25-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Նյու Յորքում։ Փաշինյանը մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 8-ին։ Պետությունների և կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ ընդհանուր քաղաքական քննարկումները Նյու Յորքում անցկացվում են սեպտեմբերի 22-28-ը։