Հորոսկոպ սեպտեմբերի 24-ի համար. ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին

Սեպտեմբերի 24-ին Լուսինը գտնվում է ինտուիտիվ և զգայուն Ձկների նշանում՝ ստեղծելով մթնոլորտ, որը նպաստում է կենտրոնացմանը, հին գործերի ավարտին և մանրուքների նկատմամբ ուշադրությանը։ Սա Տիեզերքից ազդակներ ստանալու ժամանակ է. պահ, երբ ներքին ձայնին ունկնդրելն ավելի օգտակար է, քան իմպուլսիվ կերպով առաջ շարժվելը։ Ահա օրվա համառոտ աստղագուշակը բոլոր կենդանակերպի նշանների համար.

Խոյ. Այս օրը հետևողականություն է պահանջում։ Խուսափեք միանգամից չափազանց շատ գործեր ստանձնելուց և արագությունը մի շփոթեք շտապողականության հետ. հստակ ծրագիրն ու կարգապահությունը լավագույն արդյունքները կտան։

Ցուլ. Բարենպաստ ժամանակ է մասնագիտական ​​հարցերի և երկարաժամկետ ծրագրավորման համար։ Խուսափեք ուրիշների խառնաշփոթ էներգիայից և պահպանեք ձեր սովորական տեմպը։

Երկվորյակներ. Հիանալի օր է ինքնակատարելագործման, մտավոր գործունեության և տեղեկատվության մշակման համար։ Առավոտյան կարող են անսպասելի լուրեր ստացվել. խուսափեք հուզական պոռթկումով արձագանքելուց։

Խեցգետին. Կենտրոնացեք ֆինանսների, բյուջեի պլանավորման և նյութական գործերի կարգավորման վրա։ Ժամանակ հատկացրեք տանը և այն ամենին, ինչը հարմարավետության զգացում է պարգևում՝ լինի դա կայունություն հաղորդող ինչ-որ բան, թե հոգին ջերմացնող զբաղմունք։

Առյուծ. Էներգիայի վերելք կզգաք։ Այն ուղղեք կոնկրետ, հավակնոտ խնդիրների լուծմանը, սակայն ձգտեք արդյունքները ցույց տալ գործով, այլ ոչ թե խոսքով։

Կույս. Օր, որը պահանջում է մանրուքների և կարգուկանոնի նկատմամբ մեծ ուշադրություն։ Իդեալական ժամանակ է չավարտված գործերը կատարելու և աշխատանքային գործընթացները կարգի բերելու համար։

Կշեռք. Հաջող օր է կանգ առած նախագծերին նոր ընթացք տալու համար։ Հեշտությամբ կկարողանաք շփվել մարդկանց հետ և կարևոր զրույցներ վարել։

Կարիճ. Օգտակար կլինի դադար առնել, վայելել հանգիստը և հստակեցնել սեփական ցանկությունները։ Խուսափեք չափազանցված պերֆեկցիոնիզմից կամ անցյալի մասին մտորումներում խրվելուց։

Աղեղնավոր․ Հնարավոր է՝ ազատ ժամանակ ունենաք․ նվիրեք այն հանգստին կամ այնպիսի զբաղմունքների, որոնք ձեզ անկեղծ հաճույք են պատճառում՝ առանց ուրիշների հոգսերն ու պարտականություններն ուսերին վերցնելու։

Այծեղջյուր․ Ժամանակն է կենտրոնանալ անձնական կարիքների և նպատակների վրա, որոնք մղվել էին հետին պլան առօրյա հոգսերի պատճառով։ Այս երեկո թույլ տվեք ձեզ լիովին հանգստանալ՝ ազատվելով պարտականության ցանկացած զգացումից։

Ջրհոս․ Ֆինանսական հարցերը հավասարակշռված մոտեցում են պահանջում։ Խուսափեք չմտածված ծախսերից և մինչև վերջ իրականացրեք ձեր մտահղացումները։

Ձկներ․ Ձեր նշանում գտնվող Լուսինն ուժեղացնում է ձեր ինտուիցիան։ Մի՛ անհանգստացեք անորոշության պատճառով. թույլ տվեք, որ իրադարձություններն իրենց հունով ընթանան՝ պահպանելով ներքին հանգստությունը։

Leave a comment