Ե՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումը

2027 թվականի օգոստոսի 2-ին տեղի կունենա արևի ամբողջական խավարում, որը տեսանելի կլինի Հարավային Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի մի շարք հատվածներից։

Խավարման ամբողջական փուլը առավելագույնը կտևի 6 րոպե 23 վայրկյան։ Սա ցամաքից տեսանելի ամենաերկար ամբողջական արևի խավարումն է 2009 թվականից ի վեր և նման տևողությամբ հաջորդը սպասվում է միայն 2114 թվականին։

Խավարման գոտին կանցնի Իսպանիայով, Մարոկկոյով, Ալժիրով, Թունիսով, Լիբիայով, Եգիպտոսով, Սաուդյան Արաբիայով, Եմենով և Սոմալիով։  Խավարման դիտման լավագույն վայրերից մեկը համարվում է Եգիպտոսը։  Խավարման ամբողջական գոտին կձգվի շուրջ 15 227 կմ, իսկ Լուսնի ստվերը Երկրի վրայով կշարժվի մոտ 3 ժամ 20 րոպեում:

 

Leave a comment