Վեհափառին դեռևս արգելված է դուրս գալ երկրից․ պաշտպանը դիմում է միջազգային հանրությանը

https://arm.sputniknews.ru/20260923/vehaparin-derevs-argelvats-e-durs-gal-erkric-pashtpany-dimum-e-mijazgajin-hanrutjany-107222334.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105532957_72:0:1209:853_1920x0_80_0_0_87f8662dd35dc3ec53e9bf34bcc26d55.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, արա զոհրաբյան

հայաստան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, արա զոհրաբյան

Բաժանորդագրվել

Արա Զոհրաբյանի խոսքով` իշխանության ներկայացուցիչները եկեղեցուն և կաթողիկոսին վարկաբեկելու փորձերն իրականացնում են նաև այլ պետությունների և միջազգային կառույցների հետ հարաբերություններում։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին դեռևս արգելված է երկրից դուրս գալ, նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներ և լիարժեք կատարել իր հովվապետական պարտականությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Սեպտեմբերի 18-ին Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների «գործով» հերթական դատալսումն էր։ Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց դադարեցնել վեհափառի նկատմամբ քրեական հետապնդումն ու կարճել գործը։ Դատակն նիստը հետաձգվեց և նշանակվեց հոկտեմբերի 30-ին։

Զոհրաբյանը շեշտել է՝ իշխանության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին մեղադրանքներ են հնչեցնում ֆեյսբուքյան գրառումների, խորհրդարանական ելույթների և պետական լրատվամիջոցների միջոցով, ինչպես նաև եկեղեցուն և կաթողիկոսին վարկաբեկելու փորձերն իրականացնում են նաև այլ պետությունների և միջազգային կառույցների հետ հարաբերություններում։

«Մենք միջազգային հանրությանը չենք խնդրում որևէ կողմի դիրքորոշում ընդունել Հայաստանի ներքաղաքական հարցերում։ Մենք կոչ ենք անում գնահատել տեղի ունեցողը կրոնական ազատության և իրավունքի գերակայության տեսանկյունից։ Մեր գնահատմամբ՝ սա պետական արշավ է՝ աշխարհասփյուռ համայնքներ ունեցող անկախ կրոնական հաստատության նկատմամբ վերահսկողություն հաստատելու և նրա ղեկավարությանը պետական իշխանության լծակների, ահաբեկման ու հրապարակային նվաստացման միջոցով հեռացնելու նպատակով՝ ոտնահարելով եկեղեցու ինքնակառավարման իրավունքը»,- գրել է փաստաբանը։

Նա ընդգծել է՝ այն, ինչ կատարվում է, հարձակում է կրոնական ազատության դեմ, որը պաշտպանված է ներպետական և միջազգային իրավունքով։

Պաշտպանական թիմն ակնկալում է, որ միջազգային հանրությունը Հայաստանի նկատմամբ հետևողականորեն կիրառի մարդու իրավունքների պաշտպանության նույն չափանիշները, որոնք կիրառում է եվրոպական արժեքներին հավատարիմ լինելու հանձնառություն ստանձնած ցանկացած այլ պետության նկատմամբ։

Պաշտպանների համոզմամբ՝ Ամենայն հայոց կաթողիկոսը քրեական հետապնդման է ենթարկվում իր եկեղեցին առաջնորդելու և հովվապետական լիազորություններն իրականացնելու համար, ուստի ակնկալում են հստակ հրապարակային արձագանք։

Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:

Leave a comment