Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց ԱՄՆ–ի հավաքականի հետ հանդիպումը

Բաժանորդագրվել

Այս խաղափուլում Լևոն Արոնյանը չի մասնակցել Հայաստանի դեմ պայքարին։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց համաշխարհային 46-րդ օլիմպիադայում ամենաբարձր վարկանիշ ունեցող ԱՄՆ-ի հավաքականի հետ հանդիպումը։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Օլիմպիադայի 7-րդ խաղափուլում մեր հավաքականը 2:2 հաշվով է ավարտել հանդիպումը։ Ի դեպ, Հայաստանի դեմ պայքարին չի մասնակցել Լևոն Արոնյանը։

Մեր հավաքականի անդամ Ռոբերտ Հովհաննիսյանը (վարկանիշ՝ 2642) սև խաղաքարերով առավելություն է հասել Ուեսլի Սոյի (վարկանիշ՝ 2774) նկատմամբ։
Հայկ Մարտիրոսյանը (վարկանիշ՝ 2664) ոչ-ոքի է խաղացել Ֆաբիանո Կարուանայի (վարկանիշ՝ 2789) հետ, իսկ Շանթ Սարգսյանը (վարկանիշ՝ 2630)՝ Հանս Մոկե Նիմանի (վարկանիշ՝ 2725) հետ։

7 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 14 հնարավորից ունի 12 թիմային միավոր (հաղթանակ՝ 2 միավոր, ոչ-ոքի՝ 1, պարտություն՝ 0)։

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին

Հիշեցնենք` շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադան անցկացվում է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում սեպտեմբերի 16-27-ը։

Leave a comment