Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում հանդիպել է իր ամերիկացի գործընկեր Մարկո Ռուբիոյի հետ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում։
ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումը տեղի է ունենում Նյու Յորքում Լավրովի աշխատանքային այցի առաջին օրը։
Լավրովը նախկինում հայտարարել էր, որ մտադիր է ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել Վաշինգտոնի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում և միջնորդական ջանքերը։
Դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների նախորդ հանդիպումը կայացել էր ընթացիկ տարվա հուլիսին Մանիլայում, որտեղ կողմերը, ի թիվս այլ թեմաների, քննարկել էին Ուկրաինայի հակամարտությունն ու Իրանի հետ պատերազմը։