Արևմուտքը փորձում է ամրապնդել իր ազդեցությունը Հարավային Կովկասում․ ՀԱՊԿ-ի շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։

«Հատկապես մտահոգիչ է Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, որը բնութագրվում է հին, չլուծված հակասությունների և նոր աշխարհաքաղաքական մարտահրավերների համադրությամբ։ Սա մեծապես պայմանավորված է Արևմտյան երկրների կողմից Հարավային Կովկասում իրենց ազդեցությունն ամրապնդելու փորձերով», – նշել է նա։

Խոսելով Կենտրոնական Ասիայի մասին՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը ընդգծել է, որ Աֆղանստանում գործող բազմաթիվ միջազգային ծայրահեղական և ահաբեկչական խմբավորումները բացասաբար են անդրադառնում տարածաշրջանի կայունության և անվտանգության վրա։ Սերդյուկովի խոսքով՝ սա ստեղծում է ահաբեկչության հարակից տարածքներ արտահանման իրական սպառնալիք։

«Դիվերսիոն արմատական ​​գաղափարախոսության տարածումը և թմրանյութերի ապօրինի շրջանառությունը շարունակում են մնալ լուրջ մարտահրավերներ», – հավելել է նա։

The post Արևմուտքը փորձում է ամրապնդել իր ազդեցությունը Հարավային Կովկասում․ ՀԱՊԿ-ի շտաբի պետ appeared first on CIVILNET.

Leave a comment