«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում այս օրերին Երևանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների հանդիպումը հետաձգվել է։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քննարկումը չի կայացել ադրբեջանական կողմի խնդրանքով։ Բաքվում ներկա փուլում փորձագիտական մակարդակով նման հանդիպման անցկացումը որակել են «աննպատակահարմար»։
«Խաղաղության կամուրջ» նախագիծը նպատակ ուներ երկխոսության հարթակ ձևավորել երկու երկրների փորձագիտական ու վերլուծական շրջանակների միջև, սակայն ադրբեջանական կողմի դիրքորոշումը փաստացի սառեցրել է նախանշված քննարկումների ընթացքը։