Արցախցիների շրջանում աղքատության մակարդակը 60–70 % է, պետական քաղաքականությունը բավարար ու արդյունավետ չէ. այս մասին ասաց Արտակ Բեգլարյանը։
Արցախցիներին զրկելով ՀՀ քաղաքացիությունից և տալով սովորական փախստականի կարգավիճակ` բազմաթիվ խնդիրների առաջ ենք կանգնեցրին, ԱԺ-ում «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները և լուծումներ» թեմայով ընդլայնված քննարկմանն ասաց Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Կարծում եմ, որ լուծումն ուղղակի պետք է լիներ այն, որ մենք մնում ենք ՀՀ քաղաքացի, համապատասխան փոփոխություն է կատարվում օրենսդրական կարգավորումների մեջ, և կոնկրետ կարգավիճակ է տրվում բռնի տեղահանված անձանց, որոնք կարող են լինել քաղաքացի, սակայն ներքին տեղահանված չեն»,–ասաց նա։