ԵՄ-ի հիմնական նպատակը բնավ Հայաստանի տնտեսական բարգավաճումը չէ․ ՌԴ ԱԳՆ Եվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն

Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում Եվրոպական միության հետաքրքրությունը զուտ ցուցադրական բնույթ է կրում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով ԵՄ-ի բացահայտ հակառուսական քաղաքականությունը՝ պետք չէ որևէ պատրանք ունենալ այդ միավորման իրական մտադրությունների վերաբերյալ։ «Բրյուսելը երբեք աչքի չի ընկել ալտրուիզմով։ Նրա հիմնական նպատակը բնավ Հայաստանի տնտեսական բարգավաճումը չէ, այլ մեր երկրին վնաս հասցնելը և սեփական աշխարհաքաղաքական նպատակների հետապնդումը»,- նշել է դիվանագետը։

Leave a comment