Թրամփը Սիին դիմավորելու համար կխախտի ավելի քան 60 տարի պահպանվող պրոտոկոլը․ FT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ կդիմավորի Չինաստանի նախագահ Սի Ծինպինին Վաշինգտոնի մերձակայքում տեղակայված «Էնդրյուս» ռազմակայանում՝ շեղվելով գրեթե վեց տասնամյակ պահպանվող պրոտոկոլից։ Այս մասին հայտնել է «Financial Times»-ը։

Ինչպես նշում է պարբերականը, սա կլինի առաջին դեպքը Ջոն Քենեդիի նախագահության օրերից ի վեր, երբ ԱՄՆ գերագույն գլխավոր հրամանատարն անձամբ է դիմավորում համաշխարհային առաջնորդի այդ ռազմակայանում։ 1962 թվականին Քենեդին օդանավակայանի թռիչքուղու վրա դիմավորել էր Միացյալ Թագավորության վարչապետ Հարոլդ Մակմիլանին։

Նման քայլը կվկայի նախագահ Սիի հանդեպ Թրամփի տածած խորը հարգանքի մասին։

FT-ն ընդգծել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ նախագահն անձամբ է դիմավորում մեկ այլ համաշխարհային տերության ղեկավարի։ 2025 թվականի օգոստոսին նա անձամբ դիմավորել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Անքորիջի օդանավակայանի թռիչքուղու վրա։

Սի Ծինպինի պետական ​​այցն ԱՄՆ տեղի կունենա սեպտեմբերի 23-ից 25-ը։ Սա չինացի առաջնորդի առաջին այցն է Ամերիկա այդ կարգավիճակով վերջին 11 տարվա ընթացքում։

Leave a comment