https://arm.sputniknews.ru/20260923/miajn-mtadrutjunnery-bavarar-chen-irani-despany-erevani-ev-baqvi-mijev-khaghaghutjan-masin-107200763.html
Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին
Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին
Sputnik Արմենիա
Դիվանագետը նշել է, որ Իրանը նաև աջակցում է տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացմանը, սակայն կարծում է, որ TRIPP նախագծի իրագործումը պետք է համապատասխանի… 23.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-23T14:42+0400
2026-09-23T14:42+0400
2026-09-23T14:42+0400
իրանի իսլամական հանրապետություն
դեսպան
խալիլ շիրղոլամի
հայաստան
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/08/104359212_0:128:1600:1028_1920x0_80_0_0_73d81aa0b3fb256eb1bfcf183be4718b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Ստատուս քվոյի պահպանումն ու աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլատրելիությունը Իրանի սկզբունքային դիրքորոշումներն են տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ «APRI Forum 2026»-ի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։Նրա խոսքով՝ միայն դրական մտադրությունները բավարար չեն տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և այն պահպանելու համար։Թեհրանը կարևորում է նաև երկարաժամկետ խաղաղության, կայունության և զարգացման ապահովման տեսանկյունից առավել կայուն և արդյունավետ տարածաշրջանային ձևաչափերի զարգացումը:Դեսպանի խոսքով՝ Թեհրանը ճանաչում է արտատարածաշրջանային պետությունների օրինական շահերը, սակայն կարծում է, որ Հարավային Կովկասի վերածումը արտաքին խաղացողների մրցակցության թատերաբեմի՝ կարող է անբարենպաստ հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար:Իրանը նաև աջակցում է տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացմանը, սակայն կարծում է, որ TRIPP նախագծի իրականացումը պետք է համապատասխանի մի շարք սկզբունքային պայմանների:Շիրղոլամին ընդգծել է, որ Հայաստանը մի կողմից Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի, մյուս կողմից՝ Սև ծովի միջև կապող հանգույց դառնալու ներուժ ունի:Դիվանագետի խոսքով՝ Իրանը հաշվի է առնում Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը և հասկանում է երկրի տրանսպորտային կապերի դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը: Սակայն TRIPP-ի իրագործման առումով Թեհրանի համար կարևոր է, որ այն չխաթարի Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ազգային ինքնիշխանությանը: Բացի այդ, կարևոր է, որ տարածաշրջանում չլինի ԱՄՆ ռազմական ներկայություն։Ավելի վաղ Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ղոլամալի Հադդադ Ադելը Sputnik Արմենիայի թղթակցին Թեհրանում ասել էր, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ձգտում են փակել Հայաստանի տարածքով Իրանը Եվրոպային կապող առանցքային երթուղիներից մեկը։ Նրա խոսքով՝ Թեհրանը Հայաստանը դիտարկում է որպես կարևոր ցամաքային դարպաս դեպի Եվրոպա, ուստի այդ երթուղու պահպանումը բխում է երկու երկրների շահերից:Իսկ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին, մեկնաբանելով TRIPP («Թրամփի ուղի») նախագիծը, ընդգծել է, որ Երևանը պետք է մշակի մեխանիզմ, որը թույլ կտա իրացնել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ներուժը՝ միաժամանակ հաշվի առնելով ամերիկյան ներկայության դեպքում Թեհրանի համար հնարավոր ռիսկերն ու սպառնալիքները:
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/08/104359212_64:0:1485:1066_1920x0_80_0_0_9341679fb3d5d5d769e603c3aefd1769.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, դեսպան, խալիլ շիրղոլամի, հայաստան, թրամփի ուղի (tripp)
իրանի իսլամական հանրապետություն, դեսպան, խալիլ շիրղոլամի, հայաստան, թրամփի ուղի (tripp)
Դիվանագետը նշել է, որ Իրանը նաև աջակցում է տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացմանը, սակայն կարծում է, որ TRIPP նախագծի իրագործումը պետք է համապատասխանի մի շարք սկզբունքային պայմանների:
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Ստատուս քվոյի պահպանումն ու աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլատրելիությունը Իրանի սկզբունքային դիրքորոշումներն են տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ «APRI Forum 2026»-ի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Նրա խոսքով՝ միայն դրական մտադրությունները բավարար չեն տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և այն պահպանելու համար։
«Խաղաղությունը լավ է, բայց այն բավարար չէ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև, եթե նրանք իսկապես խաղաղություն են ուզում, անհրաժեշտ է ուժերի իրական հավասարակշռություն, հակառակ դեպքում այն խախուտ կլինի», – նշել է իրանցի դիվանագետը։
Թեհրանը կարևորում է նաև երկարաժամկետ խաղաղության, կայունության և զարգացման ապահովման տեսանկյունից առավել կայուն և արդյունավետ տարածաշրջանային ձևաչափերի զարգացումը:
Դեսպանի խոսքով՝ Թեհրանը ճանաչում է արտատարածաշրջանային պետությունների օրինական շահերը, սակայն կարծում է, որ Հարավային Կովկասի վերածումը արտաքին խաղացողների մրցակցության թատերաբեմի՝ կարող է անբարենպաստ հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար:
Իրանը նաև աջակցում է տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացմանը, սակայն կարծում է, որ TRIPP նախագծի իրականացումը պետք է համապատասխանի մի շարք սկզբունքային պայմանների:
Շիրղոլամին ընդգծել է, որ Հայաստանը մի կողմից Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի, մյուս կողմից՝ Սև ծովի միջև կապող հանգույց դառնալու ներուժ ունի:
Դիվանագետի խոսքով՝ Իրանը հաշվի է առնում Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը և հասկանում է երկրի տրանսպորտային կապերի դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը: Սակայն TRIPP-ի իրագործման առումով Թեհրանի համար կարևոր է, որ այն չխաթարի Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ազգային ինքնիշխանությանը: Բացի այդ, կարևոր է, որ տարածաշրջանում չլինի ԱՄՆ ռազմական ներկայություն։
Ավելի վաղ Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ղոլամալի Հադդադ Ադելը Sputnik Արմենիայի թղթակցին Թեհրանում ասել էր, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ձգտում են փակել Հայաստանի տարածքով Իրանը Եվրոպային կապող առանցքային երթուղիներից մեկը։ Նրա խոսքով՝ Թեհրանը Հայաստանը դիտարկում է որպես կարևոր ցամաքային դարպաս դեպի Եվրոպա, ուստի այդ երթուղու պահպանումը բխում է երկու երկրների շահերից:
Իսկ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին, մեկնաբանելով TRIPP («Թրամփի ուղի») նախագիծը, ընդգծել է, որ Երևանը պետք է մշակի մեխանիզմ, որը թույլ կտա իրացնել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ներուժը՝ միաժամանակ հաշվի առնելով ամերիկյան ներկայության դեպքում Թեհրանի համար հնարավոր ռիսկերն ու սպառնալիքները: