2023 թվականի սեպտեմբերին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմի հետ անձամբ է եղել Գորիսում, Կոռնիձորում և Վայքում` տեղում ծանոթանալու բռնի տեղահանված անձանց խնդիրներին և գտնելու դրանց համար շուտափույթ լուծումներ. աշխատանքներն իրականացվել են նաև գիշերային ժամերին։
Այնուհետև Մարդու իրավունքների պաշտպանը շարունակել է այցերը բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարաններ, այդ թվում` իրականացրել է միջազգային դերակատարների հետ համատեղ այցեր։
Հարյուրավոր մարդկանց հետ զրույցների արդյունքում ստացված և փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը, իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով, Անահիտ Մանասյանի կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։
Ավելին, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը (պաշտոնավարել է 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 31-ը) 2024 թվականի հունվարի 12-ին խնդրի վերաբերյալ հրապարակել է իր դիտարկումները՝ հղում անելով նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում նկարագրված բռնությունների և խոշտանգումների դեպքերին:
Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: