Թոմ Հենքսի 69-ամյա կինը մեջքին մեծ խաչ է դաճել․ նաև ներկայացրել է «Stranger With Age» երգը

69-ամյա դերասանուհի և երգչուհի Ռիտա Ուիլսոնը ցուցադրել է մեծ, զարդանախշերով խաչի պատկեր, որը ծածկում է նրա մեջքի գրեթե ամբողջ հատվածը։

Դերասան Թոմ Հենքսի կինը լուսանկարը հրապարակել է սոցիալական ցանցերում։ Նկարին կից հնչում է «Stranger With Age» («Տարիքի հետ ավելի տարօրինակ») երգը։

Լուսանկարում Ուիլսոնը կանգնած է մեջքով դեպի տեսախցիկը, իսկ մազերը վերև են հավաքված։  ««Տարիքի հետ ավելի տարօրինակ» – Ո՞վ, ե՞ս։ Այո՛, ես սիրում եմ դա։ Ուրիշ ո՞վ է «տարիքի հետ ավելի տարօրինակ դառնում»։ «Stranger With Age» երգն արդեն հասանելի է բոլոր հարթակներում», – ասվում է գրառման մեջ։

Leave a comment