Քրեական ոստիկանները ձերբակալել են «Օշականցի Գևորիկին» ու «Զապին»

https://arm.sputniknews.ru/20260923/qreakan-vostikannery-dzerbakalel-en-oshakanci-gevvorikin-u-zapin-107195052.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել

Sputnik Արմենիա

ՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել

2026-09-23T13:09+0400

true

PT1M32S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/17/107192369_166:0:1115:712_1920x0_80_0_0_4ebc3fed139c2bd66b7cf4cb94d6bac7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ներքին գործերի նախարարություն (նգն), տեսանյութեր, տեսանյութ, ձերբակալություն, փեսա, օրենքով գող, видео

ներքին գործերի նախարարություն (նգն), տեսանյութեր, տեսանյութ, ձերբակալություն, փեսա, օրենքով գող, видео

Բաժանորդագրվել

«Օրենքով գողի» նախկին փեսան իր նախկին աներոջից հաշվեհարդար տեսնելու համար մի խումբ անձանց հետ գնացել է Երևանի հյուրանոցներից մեկը, սակայն չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել: Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` ոստիկանները պարզել են, որ «օրենքով գող», Գյումրիում հաշվառված 58-ամյա տղամարդը, տեղեկանալով, որ իր նախկին փեսան վիճաբանել է իր դստեր հետ, սեպտեմբերի 21-ին դիմել է մեկ այլ «օրենքով գողի»` Օշականի 56-ամյա բնակչին՝ նախկին փեսային պատժելու համար։

Օշականի 56-ամյա բնակիչը մի խումբ անձանց հետ այցելել է Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոց, որտեղ վիճաբանել է «օրենքով գողի» նախկին փեսայի ու նրա հետ գտնվող մի խումբ անձանց հետ։ Նրանք հայհոյանքներ են հնչեցրել և միմյանց փոխադարձ հարվածներ հասցրել:

Քրեական հեղինակություն Արմեն Կիլինկարովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. մանրամասներ

Նշված միջադեպից հետո «օրենքով գողի» նախկին փեսան իր նախկին աներոջից հաշվեհարդար տեսնելու համար մի խումբ անձանց հետ գնացել է Երևանի հյուրանոցներից մեկը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել։

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ձերբակալել են «օրենքով գող» 2 անձի և ներկայացրել նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպերի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաձեռնված քրեական վարույթի քննությունը շարունակվում է։

ԶԼՄ–ների տվյալներով` Օշականի 56-ամյա բնակիչն «Օշականցի Գևորիկն» է, Գյումրիում հաշվառված 58-ամյա տղամարդը` «Զապը»։

Leave a comment