Wizz Air-ը կավելացնի Երևան–Պրահա չվերթների հաճախականությունը. ՀՀ-ում Չեխիայի դեսպանություն

Չվերթների հաճախականությունը կավելանա՝ հասնելով շաբաթական 4-ի, իսկ դեկտեմբերի կեսերից՝ մինչև շաբաթական 5-ի

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Wizz Air-ը կավելացնի Երևան–Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը, հայտնել է Հայաստանում Չեխիայի դեսպանությունը։

«Հոկտեմբերից Wizz Air-ը կավելացնի Երևան–Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական 4-ի, իսկ դեկտեմբերի կեսերից՝ մինչև շաբաթական 5-ի», – նշված է հաղորդագրության մեջ։

Դեսպանությունից նշում են, որ չվերթների ավելի բարձր քանակը նշանակում է ավելի հեշտ և հարմարավետ ճանապարհորդություն զբոսաշրջիկների, ուսանողների և գործարարների համար, ինչպես նաև՝ մեր երկու երկրների միջև ավելի սերտ կապեր։

Wizz Air-ը եվրոպական լոուքոստեր է, որը չվերթեր է իրականացնում Հայաստանից դեպի եվրոպական
մի շարք ուղղություններ: 2026 թվականի սեպտեմբերին ավիաընկերությունը հայտարարեց Երևանի
«Զվարթնոց» օդանավակայանում իր բազայի հետագա ընդլայնման մասին, որտեղ դեկտեմբերից
կտեղակայվի չորրորդ ինքնաթիռը։


Leave a comment