Ստեփանավանի ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Արայիկ Ներսիսյանը (PAN.am)

Հոկտեմբերի 25-ին նախատեսված Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում հայտնի է դարձել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն։ Դա կլինի Արայիկ Ներսիսյանը, հայտնում է Factor.am-ը:

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նույնպես մասնակցելու է հոկտեմբերի 25-ին Ստեփանավանում նախատեսված ՏԻՄ ընտրություններին։ Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Արսեն Գևորգյանը։

2026 թվականի աշնանը Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն 46 համայնքում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության համար սահմանել է երեք օր՝ սեպտեմբերի 27-ը, հոկտեմբերի 25-ը և նոյեմբերի 29-ը։ Ընտրությունները տարբեր համայնքներում անցկացվելու են համամասնական և մեծամասնական ընտրակարգերով։

Leave a comment