ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Երևանում այսօր աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Համայնքային ոստիկանություն օպերատիվ տեղեկությունները ստացվել են այսօր` ժամը 21:20–ի սահմաններում։ Հայտնել են, որ Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան 26 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունենում և կա տուժած, ում տեղափոխել են հիվանդանոց։

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր, ատրճանակ և տեղում պարզել, որ «Արմենիա» ԲԿ տեղափոխված անձը, գիտակցության չգալով, մահացել է։
«Սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ վրաերթ կատարողն իր զոհին հարվածել է «Lexus» մակնիշի ավտոմեքենայով, ապա դիմել փախուստի։ Նրանք ազգականներ են։