Հայաստանի 2 ներկայացուցիչ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում ապահովել են իրենց մեդալները

Բաժանորդագրվել

Կիսաեզրափակչում մեր մարզիկները կհանդիպեն ռուսաստանցի բռնցքամարտիկների հետ:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ Էլիդա Քոչարյանը (65 կգ) և Ռուդոլֆ Գարբոյանը (55 կգ) Սոֆիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությում ապահովել են իրենց մեդալները: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Եվրոպայի մինչև 23 տարեկանների եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը Եվրոպայի մեծահասակների առաջնության քառորդ եզրափակչում հաղթել է ռումինուհի Անդրեա Կրինուտյանին։

Քառորդ եզրափակչում Էլիդա Քոչարյանը վաղաժամ հաղթանակ է տարել ռումինուհի Անդրեա Կրինուտյանի նկատմամբ: Հատկանշական է, որ մրցաշարի երեք հաղթանակներից երկուսը Էլիդան ժամանակից շուտ է տարել: Կիսաեզրափակիչում Քոչարյանը կմրցի ռուսաստանցի Ազալյա Ամինևայի հետ:

Ռուդոլֆ Գարբոյանը քառորդ եզրափակչում հաղթել է իսրայելցի բռնցքամարտիկ Դավիդ Զախարիին: Կիսաեզրափակչում նրա մրցակիցը նույնպես կլինի ռուսաստանցի՝ Բաիր Բատլաևը:

Leave a comment