https://arm.sputniknews.ru/20260922/hajastany-ev-vrastany-finansakan-volvortum-hamagvortsakcutjan-hushagir-en-stvoragrel-107166816.html
Հայաստանը և Վրաստանը ֆինանսական ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
Հայաստանը և Վրաստանը ֆինանսական ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
Sputnik Արմենիա
ԿԲ–ից վստահեցնում են, որ հուշագիրը ամուր հիմք է երկու երկրների կենտրոնական բանկերի միջև տեղեկատվության արդյունավետ փոխանակման համար: 22.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-22T19:48+0400
2026-09-22T19:48+0400
2026-09-22T19:48+0400
վրաստանի հանրապետություն
հայաստան
կենտրոնական բանկ (կբ)
հուշագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/16/107164737_0:67:1280:787_1920x0_80_0_0_73da8c28ddabddaff2d372a2bf80f925.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկի և Վրաստանի ազգային բանկի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ֆինասական ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հուշագիրը սահմանում է կողմերի միջև ֆինանսական ոլորտի կարգավորմանը և վերահսկողությանը վերաբերող տեղեկատվության փոխանակման կարգը, համագործակցությունը` ֆինանսական կազմակերպությունների լիցենզավորման, վերահսկողության, շուկայական վարվելակերպի և սպառողների շահերի պաշտպանության, մրցակցության, ճգնաժամերի կառավարման, վճարային համակարգերի, արժեթղթերի շուկայի, կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման, ֆինանսական տեխնոլոգիաների, դրամավարկային քաղաքականության և այլ ոլորտներում:ԿԲ–ից վստահեցնում են, որ հուշագիրը ամուր հիմք է երկու երկրների կենտրոնական բանկերի միջև տեղեկատվության արդյունավետ փոխանակման, փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման համար:
վրաստանի հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/16/107164737_88:0:1225:853_1920x0_80_0_0_3166a366029f84fb8224041c3e5c5a2e.jpg.webp
վրաստանի հանրապետություն, հայաստան, կենտրոնական բանկ (կբ), հուշագիր
վրաստանի հանրապետություն, հայաստան, կենտրոնական բանկ (կբ), հուշագիր
ԿԲ–ից վստահեցնում են, որ հուշագիրը ամուր հիմք է երկու երկրների կենտրոնական բանկերի միջև տեղեկատվության արդյունավետ փոխանակման համար:
«Հուշագիրը նպատակ ունի ամրապնդել երկրների ֆինանսական համակարգերի կայունությունը, բարձրացնել ֆինանսական ոլորտի թափանցիկությունն ու կենսունակությունը, պաշտպանել ավանդատուների և ներդրողների օրինական շահերը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հուշագիրը սահմանում է կողմերի միջև ֆինանսական ոլորտի կարգավորմանը և վերահսկողությանը վերաբերող տեղեկատվության փոխանակման կարգը, համագործակցությունը` ֆինանսական կազմակերպությունների լիցենզավորման, վերահսկողության, շուկայական վարվելակերպի և սպառողների շահերի պաշտպանության, մրցակցության, ճգնաժամերի կառավարման, վճարային համակարգերի, արժեթղթերի շուկայի, կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման, ֆինանսական տեխնոլոգիաների, դրամավարկային քաղաքականության և այլ ոլորտներում:
ԿԲ–ից վստահեցնում են, որ հուշագիրը ամուր հիմք է երկու երկրների կենտրոնական բանկերի միջև տեղեկատվության արդյունավետ փոխանակման, փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման համար: