«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ կիրառվել է նաև այլ անձանց հետ շփման արգելք։
Դատական նիստի ավարտից հետո Մանուկյանը քրեակատարողական հիմնարկից կտեղափոխվի տուն։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատել է նրա պաշտպան Տաթևիկ Սողոյանը։