«Հենակետ». Լիտվայի խորհրդարանը քայլ է արել երկրում օտարերկրյա միջուկային զենքի հնարավոր տեղակայումը թույլատրելու ուղղությամբ։
Սեյմը սեպտեմբերի 22-ին քննարկումից հետո 99 կողմ, 13 դեմ և 5 ձեռնպահ ձայներով աջակցել է Սահմանադրության 137-րդ հոդվածը վերացնելու նախաձեռնությանը։ Այդ հոդվածն այժմ արգելում է Լիտվայի տարածքում զանգվածային ոչնչացման զենքի, այդ թվում՝ միջուկային զենքի, ինչպես նաև օտարերկրյա ռազմաբազաների տեղակայումը։
Սակայն սա դեռ միջուկային զենք տեղակայելու վերջնական որոշում չէ։ Սահմանադրական փոփոխության վերջնական ընդունման համար անհրաժեշտ է ևս երկու քվեարկություն՝ առնվազն երեք ամսվա ընդմիջումով, և յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է առնվազն 94 պատգամավորի աջակցություն։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: