«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով՝ այլ անձանց հետ շփման արգելքով։
Դատական նիստից հետո Մանուկյանը կտեղափոխվի տուն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա պաշտպան Տաթևիկ Սողոյանը։