2026թ․-ի առաջին կիսամյակում ոսկու արտահանման ծավալները Հայաստանից նվազել են 80%-ով

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակվել է 2026 թվականի առաջին կիսամյակում արտահանված ապրանքների վիճակագրությունը։ Առաջին կիսամյակում արտահանվել է 3,438 մլն դոլար արժողությամբ ապրանք, ինչը 2025 թվականի ցուցանիշի համեմատ նվազել է 6.1%-ով։

2026թ․ հունվար-հունիս ամիսներին ամենամեծ քանակությամբ Հայաստանից արտահանվել է 514․2 մլն դոլար պղնձի խտահանքի և հանքաքարեր, 2025 թվականի ցուցանիշի համեմատ գրանցվել է 92․1% աճ։

Բջջային հերախոսների արտահանման ծավալները կազմել են 432․6 մլն դոլար՝ +30․4%։

Սիգարետի արտահանման ծավալները կազմել են 295․8 մլն դոլար՝ -1.5%։

Ոսկու արտահանման ծավալները 203․7 մլն դոլար են կազմել՝ -80%։

Արտահանված մոլիբդենի խտահանքի և հանքաքարերի ծավալը կազմել է 199․9 մլն դոլար՝ +104%:

Ոսկերչական իրերի արտահանման ծավալները կազմել են 186․3 մլն դոլար՝ +107․3%։

էթիլային սպիրտի արտահանման ծավալները կազմել են 164․1 մլն դոլար՝ +24․4%։

Թանկարժեք մետաղի խտահանքի և հանքաքարերի արտահանման ծավալները կազմել են 154․6 մլն դոլար՝ +63%։

Արտահանված անմշակ, կիսամշակ կամ փոշու տեսքով պլատինի ծավալը կազմել է 114․3 մլն դոլար՝ +432․5%։

Երկաթահամահալվածքի արտահանման ծավալները կազմել են 60․3 մլն դոլար՝ -7․9%։

Leave a comment