Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին

«Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին», – այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը:

Լրագրող, հետազոտող, «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ» հիմնադրամի ղեկավար Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշում է.

«ՀՀ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը այսօր վաղ առավոտյան Երևանից ուղիղ չվերթով մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին։

Հայաստան-Ադրբեջան այս վերջին լարվածության ֆոնին այս այցը, ինքնին այցի փաստը, շատ կարևոր է:
Ես կարծում եմ, որ սա ճիշտ որոշում է:

Տիկին Գրիգորյանը, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, այսօր երեկոյան վերադառնալու է Երևան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment