Ուզբեկստանում ընթացող շախմատի 46-րդ համաշխարհային օլիմպիադայում այլ երկրների թիմերում նույնպես հանդես են գալիս հայ շախմատիստներ։
Մասնավորապես, ԱՄՆ տղամարդկանց հավաքականում, որը 10,0 միավորով ընթանում է 14-րդ հորիզոնականում, Լեւոն Արոնյանը անցկացված վեց տուրերից մասնակցել է չորսին եւ վաստակել է 3,0 միավոր։
Միացյալ Նահանգների կանանց հավաքականում, որը 8,0 միավորով նույնպես 14-րդ հորիզոնականում է, Տաթեւ Աբրահամյանը խաղատախտակի առջեւ նստել է չորս անգամ եւ իր անվան դիմաց գրանցել է 3,5 միավոր։
Յոթերորդ տուրից առաջ 45-րդ տեղում ընթացող Լատվիայի կանանց ընտրանիում հանդես է գալիս կանանց միջազգային վարպետ Ագնեսա Ստեպանիա Տեր-Ավետիսյանը։ Նա մասնակցել է հինգ խաղի, տարել է 3 հաղթանակ եւ կրել երկու պարտություն։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: