Հասարակություն
22.09.2026 | 15:31
Նյու Յորքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին և բարձրաստիճան հատվածի միջոցառումներին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։
«Այցի ընթացքում, որպես COP17-ի նախագահության ներկայացուցիչ, նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ ուղղված Երևանում կայանալիք համաժողովի նախապատրաստական աշխատանքներին, նախագահության առաջնահերթություններին և միջազգային բնապահպանական համագործակցության ամրապնդմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այցի շրջանակում նախարարը հանդիպել է Նորվեգիայի կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Սիգրուն Գյերլյով Օսլանդի հետ։
Հանդիպման առանցքում են եղել COP17-ի նախապատրաստական աշխատանքները և Հայաստանի՝ որպես նախագահության առաջնահերթությունները։
Քննարկել են նաև կենսաբազմազանության ֆինանսավորման և ռեսուրսների մոբիլիզացման, էկոհամակարգերի վերականգնման և բնահեն լուծումների, լեռնային էկոհամակարգերի պահպանության, կենսաբազմազանության մոնիթորինգի և գիտական տվյալների փոխանակման, ինչպես նաև կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության օրակարգերի միջև փոխգործակցության ամրապնդման հարցերը։
Կարևորել են COP17-ին ընդառաջ Նորվեգիայի ակտիվ ներգրավվածությունը և Հայաստանի ու Նորվեգիայի միջև գործնական համագործակցության հետագա խորացումը՝ համատեղ ջանքերով նպաստելու Երևանում կայանալիք համաժողովի բովանդակային և նշանակալի արդյունքներին