Ծառուկյանն ու Ռուֆին բժշկական որակազրկում են ստացել և 60 օր չեն մասնակցի մրցումների

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը և բրազիլացի մարտիկ Մաուրիսիո Ռուֆին բժշկական որակազրկում են ստացել Լոս Անջելեսում անցկացված խառը մենամարտերի UFC 331 մրցաշարից հետո։ Այդ մասին հայտնել է MMAJunkie-ն՝ հղում կատարելով Կալիֆորնիայի բժշկական հանձնաժողովին։

Երկու մարտիկներն էլ 45 օրով հեռացվել են մենամարտերից, իսկ կոնտակտային մարզումներ անցկացնելու հնարավորություն չեն ունենա 30 օր։ Բացի այդ, Ծառուկյանն ու Ռուֆին 60 օր չեն կարող մասնակցել մրցումների կամ պետք է սպասեն մինչև բժշկից համապատասխան թույլտվություն ստանալը, գրում է Factor.am-ը:

Սահմանափակումների պատճառը երկու մարզիկների մոտ էլ աջ աչքի վնասվածքն է։

Արման Ծառուկյանն առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին։ Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչն անցկացրել է 27 հանդիպում, որոնցից 24-ում հաղթանակ է տարել և երեքում պարտություն կրել։

Leave a comment