Մենք ապօրինի հանձնաժողովի մաս չենք կազմի․ ընդդիմադիրները՝ եկեղեցու «բարենորոգման» մասին

https://arm.sputniknews.ru/20260922/menq-aporini-handznazhvoghvovi-mas-chenq-kazmi-ynddimadirnery-ekeghecu-barenvorvogman-masin-107143864.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/05/70799285_90:0:1530:1080_1920x0_80_0_0_f65614f5056923e9b5390009426819a0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, եկեղեցի, իշխան սաղաթելյան, մարիաննա ղահրամանյան, նիկոլ փաշինյան, աժ (ազգային ժողով)

հայաստան, եկեղեցի, իշխան սաղաթելյան, մարիաննա ղահրամանյան, նիկոլ փաշինյան, աժ (ազգային ժողով)

Բաժանորդագրվել

Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ զեկույց է պատրաստվել Հայ առաքելական եկեղեցու «ճգնաժամի» վերաբերյալ, դրանից հետո էլ ԱԺ-ում գուցե քննիչ հանձնաժողով ստեղծվի։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցությունը չի պատրաստվում ԱԺ-ում եկեղեցու «բարենորոգման» համար հնարավոր քննիչ հանձնաժողովի ստեղծման մաս կազմել։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 24-ին հայտարարեց, որ իր հանձնարարությամբ զեկույց է պատրաստվել Հայ առաքելական եկեղեցու «ճգնաժամի» վերաբերյալ։ Դրանից հետո էլ ԱԺ-ում գուցե քննիչ հանձնաժողով ստեղծվի։ Զեկույցը պատրաստել է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Փաշինյանն արդեն հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ ինքը ծանոթացել է զեկույցի վերջնական նախագծին։

«Դաշինքում դեռ չենք քննարկել հարցը, հետևաբար վերջնական որոշումը չեմ կարող ներկայացնել։ Այս Ազգային ժողովի կողմից ստեղծվող հակաօրինական քննիչ հանձնաժողովներին մաս կազմելու ցանկություն չունենք։ Նախորդ խորհրդարանի՝ ՔՊ-ի կողմից կյանքի կոչված քննիչ հանձնաժողովների արդյունքները մենք տեսել ենք։ 5 տարի մարդկանց խաբեցին, իբր պատերազմի հանգամանքները քննվում են, բայց մինչ օրս հանրությունը դրա վերաբերյալ տեղեկություն չունի»,- ասաց Սաղաթելյանը։

Ընդդիմադիր մյուս խմբակցությունը` «Ուժեղ Հայաստանն» էլ չի պատրաստվում մասնակցել այդ զեկույցի քննարկմանը։ Խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը շեշտեց` իրենք չեն մասնակցի Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված որևէ գործընթացում և միշտ կլինեն Մայր աթոռի կողքին։

«Խմբակցությունում նման հարց դեռ չեն քննարկել։ Ենթադրում եմ, որ մենք՝ որպես Մայր աթոռի կողքին կանգնած և ազգային արժեքների պաշտպանության դիրքերից հանդես եկող ուժ, չենք ներգրավվելու որևէ հակաեկեղեցական գործընթացի մեջ։ Հակառակը՝ մենք լինելու ենք Մայր Աթոռի կողքին»,– շարունակեց նա։

Նա հակասահմանադրական է որակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած՝ եկեղեցու հետ կապված գործընթացը և պնդեց, որ քաղաքական իշխանությունը եկեղեցու ներքին գործերին միջամտելու լիազորություն չունի։

«Ամբողջ գործընթացը, որը Փաշինյանն իրականացնում է եկեղեցու դեմ, ի դեպ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեի հայտարարությունից հետո, հակասահմանադրական է։ Հայաստանում եկեղեցին անջատ է պետությունից, քաղաքական իշխանությունը որևէ իրավասություն, լիազորություն չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին, և այդ հանձնաժողովն ապօրինի է լինելու»,– նշեց Ղահրամանյանը։

Հիշեցնենք` օգոստոսի 20-ի նիստում հավանության արժանացավ կառավարության գործունեության 2026-31թթ–ի ծրագիրը, որը տնտեսությանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող դրույթներից բացի, ներառում է նաև «Հոգևոր անվտանգություն» առանձին գլուխ, որտեղ որպես կենսական անհրաժեշտություն է ներկայացվում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու «բարենորոգումը»։

Leave a comment