Այն ամենն, ինչ տեղի է ունենում Հայաստանում և Հայաստանի շուրջ՝ ՀՀ իշխանության ձեռամբ, մեր երկիրը ներքաշում է ավելի ցինիկ արկածախնդրության մեջ, որը բերելու է անվտանգային և տնտեսական լուրջ խնդիրներ․ այսօր կայացած խորհրդարանական ճեպազրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Ամենևին պատահական չէ, որ խոսվում է երկաթուղին Ղազախստանի կառավարմանը հանձնելու մասին»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի առջև խնդիր են դրել՝ Հայաստանում ռուսական ազդեցությունը թուլացնել և այն փոխարինել այլ ուժերով։ Հիշեցնում է՝ խոսք գնաց նաև 102-րդ ռազմաբազայի մասին։
Հարցն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ Հայաստանի երկաթուղին ՌԴ կոնցեսիայի ներքո լինելու պատճառով, ՌԴ-Արևմուտք հակադրությունների պարագայում, հնարավոր է դուրս գա իր իսկ նախաձեռնությունից։ Խոսքը TRACECA-ով (ԹՐԱՍԵԿԱ) անցնող երկաթուղու մասին է։ Արդյո՞ք այսպիսով Փաշինյանը կրկին մեղադրանքի սլաքն ուղղում է դեպի ՌԴ։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: