ԱՄՆ-ն և Թուրքիան աջակցում են Կովկասում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին․ Ֆիդան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին և գործադրում են բոլոր ջանքերը՝ նվազեցնելու Կովկասում և Սև ծովի տարածաշրջանում լարվածության սրման ռիսկերը. հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Նրա խոսքով՝ թուրք-ամերիկյան համատեղ համագործակցությունը կարող է նպաստել հարևան տարածաշրջաններում խաղաղությանն ու կայունությանը։ Ֆիդանը նաև նշել է կողմերի մտադրությունը՝ նվազեցնելու Սև ծովում լարվածության սրման ռիսկը և ապահովելու նավագնացության անվտանգությունը։

«Մեր պատմությունն ապացուցում է, թե ինչի կարող ենք հասնել միասին։ Ես լիովին վստահ եմ, որ այս ուժեղ դինամիկան, որն ամրապնդվում է նախագահ Էրդողանի և նախագահ Թրամփի միջև առկա փոխըմբռնմամբ, կօգնի մեզ ինստիտուցիոնալացնել և խորացնել մեր համագործակցությունը տարբեր տարածաշրջաններում և հարցերի շուրջ»,- նշել է նա Նյու Յորքում կայացած՝ «Թուրք-ամերիկյան հարաբերությունները հարյուրամյակի շեմին» խորագրով պանելային քննարկման ժամանակ։

Ավելի վաղ՝ օգոստոսի 9-ին, նա հայտարարել էր, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի՝ խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերին։

Leave a comment