Եթե այլընտրանքը լինի հողը հայկական պահելը, Տիգրանաշենի բնակիչները չեն համաձայնի այդ առաջարկներին. Նարեկ Կարապետյան

«Զրուցել ենք Տիգրանաշենի բնակիչների հետ, նրանք անորոշության զգացում, մտահոգություններ ունեն»,-5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

 

Դիտարկմանը, եթե բնակիչներին հարևան գյուղերում առաջարկեն նոր տներ, այգիներ, ապա նրանք հավանաբար կհամաձայնեն դուրս գալ իրենց տներից։«Եթե այլընտրանքը լինի հողը հայկական պահելը, նրանք չեն համաձայնի։ Համոզված եմ, մեր հանդիպումների ժամանակ էլ մի կին ասաց այն, ինչ նոր Ձեզ փոխանցեցի»,-ի պատասխան նշել է ԱԺ պատգամավորը։

 

Հիշեցնենք, որ գյուղն Ադրբեջանին հնարավոր հանձնման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո «Ուժեղ Հայաստանը» հայտարարել է «Զարգացում, ոչ թե հանձնում» կարգախոսով ծրագրի մասին, որի նպատակն է օգնել գյուղի բնակիչներին՝ զարգացնելու համայնքը, լուծել բնակիչների խնդիրները։ Երեկ այս քաղաքական ուժի ներկայացուցիչները Տիգրանաշենում ծառատունկ անցկացրեցին, ունեն այնտեղ շուկա հիմնելու, զբոսաշրջային ծրագիր իրականացնելու մտադրություն։

Leave a comment