Ռուսաստանը Հայաստանի քաղաքացիներին կոչ է անում օբյեկտիվորեն գնահատել եվրոպական ինտեգրման ռիսկերը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
«Ամեն դեպքում, երկրի զարգացման ուղու վերաբերյալ վերջնական ընտրությունը մնում է Հայաստանի քաղաքացիներինը։ Այս առումով՝ կարելի է հուսալ, որ նրանք կկարողանան օբյեկտիվորեն գնահատել «եվրոպական ինտեգրման» այն արկածախնդրության վտանգները, որի մեջ իրենց ներկայումս ներքաշում են»,- նշել է դիվանագետը՝ դիմելով հայ ժողովրդին։
2025 թվականի մարտին Հայաստանի խորհրդարանն ընդունեց օրենք, որով հայտարարվում էր Եվրոպական միությանը միանալու մտադրության մասին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսին հայտարարեց անդամակցության հայտ ներկայացնելու ծրագրերի մասին։