Իսրայելի բանակը երկուշաբթի գիշերը մի շարք ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող քաղաքներին։
Ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն, թիրախ են դարձել հատկապես Նաբաթիե նահանգի Նաբաթիե ալ-Ֆավքամ և Զուտար ալ-Շարքիա քաղաքները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ չնայած հունիսի 26-ին Իսրայելի և Լիբանանի միջև ստորագրված շրջանակային համաձայնագրին, վերջին ամիսներին Իսրայելի բանակը և «Հեզբոլլահը» պարբերաբար փոխադարձ հարվածներ են հասցնում։