Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել Կորյուն Սերոբյանը և Ծովակ Մնացականյանը

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել`

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Վարդանի ՍԵՐՈԲՅԱՆԸ և

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Ծովակ Արայիկի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ», – հայտնում է դատախազությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգևատրել`

Մարտական ծառայության մեդալով՝

Վաղարշակ Աշոտի ԵՍԱՅԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետության պե-տական պահպանության ծառայության վաշտի հրամանատար, մայոր

Հովհաննես Հարությունի ԿՈՒՊԱԼՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության ավագ ինժեներ, մայոր

Արտակ Գագիկի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ազ-գային անվտանգության ծառայության վարչության բաժնի պետ, փոխգնդապետ

Տիգրան Սարոյի ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության ավագ օպերլիազոր, կապիտան

Մխիթար Գոշի մեդալով՝

Ծովակ Արայիկի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ

Կորյուն Վարդանի ՍԵՐՈԲՅԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ

Երախտագիտության մեդալով՝

Սահակ Թաթուլի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզա-յին քննչական վարչության պետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

2026թ. սեպտեմբերի 16

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment