Հոկտեմբերի 25-ին կայանալիք Գորիսի համայնքի համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու է 2 դաշինք։
«Քաղաքացիական պայմանագիր» ու «Գործարար» կուսակցությունները «Համերաշխություն» դաշինքի ընտրացուցակում 72 թեկնածու է ընդգրկված։ «Համերաշխության» ցուցակը գլխավորում է Գորիս համայնքի ղեկավար, անկուսակցական Առուշ Առուշանյանը։
17 թեկնածու էլ ընդգրկված է «Ապրելու քվե» դաշինքում։ Այս դաշինքը կազմել են «Ապրելու երկիր» ու «Հայկական քվե» կուսակցությունները։ Ընտրացուցակի առաջին հորիզոնականում Արգամ Հովսեփյանն է։ Նշենք, որ վերջինս Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարն է։ Գորիս համայնքը խոշորացվել է․ Տաթեւ ու Տեղ համայնքները վերամիավորվել են Գորիս համայնքին։ Գորիսում ընտրողների թիվը 27.536 է, իսկ ավագանու անդամների թիվը՝ 27։
Ավելացնենք, որ հոկտեմբերի 25-ին Մեղրի համայնքում նույնպես ավագանու ընտրություններ են։ Այստեղ առաջադրվել է 4 կուսակցություն․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Ապրելու երկիր»-ը, «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը» եւ «Հայաստանի եվրոպական կուսակցությունը»։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Լուսանկարը՝ Առուշ Առուշանյանի ֆեյսբուքյան էջից
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: