Վաղարշապատում երեկ ձերբակալված ընդդիմադիր դաշինքի 6 անդամներին ու աջակիցներին կալանավորելու միջնորդությունները մերժվել են։ Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք։
Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտից խուզարկություններ և ձերբակալություններ են եղել Վաղարշապատում։ Ձերբակալվել են «Հաղթանակ» դաշինքի անդամներ և աջակիցներ, ըստ ՔԿ-ի՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկված Ս.Դ.-ն, Ն.Օ.-ն և նույն դաշինքի աջակիցներ Ա.Ա.-ն և Մ.Մ.-ն նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող մի շարք անձանց ուղղորդել են քվեարկել դաշինքի օգտին` այդ կերպ խոչընդոտելով անձնական ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: