Թրամփի նոր պատժամիջոցները չեն նպաստում երկկողմ հարաբերությունների վերականգնմանը. Կրեմլ

https://arm.sputniknews.ru/20260921/trampi-nvor-patzhamijvocnery-chen-npastum-erkkvoghm-haraberutjunneri-verakangnmany-kreml–107117058.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/14/36696607_0:0:2731:2048_1920x0_80_0_0_22adbac54f3622c6ac7c2514be849cbc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կրեմլ, ռուսաստան, ամն, պատժամիջոցներ, դոնալդ թրամփ, դմիտրի պեսկով

կրեմլ, ռուսաստան, ամն, պատժամիջոցներ, դոնալդ թրամփ, դմիտրի պեսկով

Բաժանորդագրվել

Կրեմլում նշել են, որ դա հազիվ թե նպաստի ուկրաինական կարգավորման ճանապարհին առավել հաջող առաջընթացին։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Թրամփի կողմից հակառուսական պատժամիջոցների մասին օրենքի ստորագրումը չի նպաստում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերակենդանացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 19–ին ստորագրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին օրենքը։

«Միանշանակ, դա չի կարող դրական ազդեցություն ունենալ։ Եվ հազիվ թե նպաստի ուկրաինական կարգավորման ճանապարհին առավել հաջող առաջընթացին»,-լրագրողներին ասել է Պեսկովը։

ԱՄՆ-ում ընդունված փաստաթուղթը Թրամփին թույլ է տալիս մինչև 100% լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի և գազի խոշորագույն գնորդների հնգյակում ընդգրկված երկրների ապրանքների նկատմամբ, ինչպես նաև մինչև 500% մաքսատուրքեր՝ ՌԴ–ից ԱՄՆ ներմուծվող ռուսական ապրանքների համար։

Նյու Դելին կգնահատի ՌԴ–ի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների հնարավոր հետևանքները Հնդկաստանի համար

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Թրամփը օգոստոսին Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հայտարարել է ուկրաինական կարգավորման հարցում առաջընթացի հասնելու անհրաժեշտության մասին։ ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ դա թույլ կտար զարգացնել Մոսկվայի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները։ Ինչպես նշել են Կրեմլում, Թրամփը շահագրգռվածություն է հայտնել, որ այդ բեկումն արձանագրվի իր նախագահության ընթացքում։

Leave a comment