https://arm.sputniknews.ru/20260921/trampi-nvor-patzhamijvocnery-chen-npastum-erkkvoghm-haraberutjunneri-verakangnmany-kreml–107117058.html
Թրամփի նոր պատժամիջոցները չեն նպաստում երկկողմ հարաբերությունների վերականգնմանը. Կրեմլ
Թրամփի նոր պատժամիջոցները չեն նպաստում երկկողմ հարաբերությունների վերականգնմանը. Կրեմլ
Sputnik Արմենիա
Կրեմլում նշել են, որ դա հազիվ թե նպաստի ուկրաինական կարգավորման ճանապարհին առավել հաջող առաջընթացին։ 21.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-21T15:36+0400
2026-09-21T15:36+0400
2026-09-21T15:40+0400
կրեմլ
ռուսաստան
ամն
պատժամիջոցներ
դոնալդ թրամփ
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/14/36696607_0:0:2849:1603_1920x0_80_0_0_39612624f27bc6b78be54fdbca780e19.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Թրամփի կողմից հակառուսական պատժամիջոցների մասին օրենքի ստորագրումը չի նպաստում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերակենդանացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 19–ին ստորագրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին օրենքը։ԱՄՆ-ում ընդունված փաստաթուղթը Թրամփին թույլ է տալիս մինչև 100% լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի և գազի խոշորագույն գնորդների հնգյակում ընդգրկված երկրների ապրանքների նկատմամբ, ինչպես նաև մինչև 500% մաքսատուրքեր՝ ՌԴ–ից ԱՄՆ ներմուծվող ռուսական ապրանքների համար։Նյու Դելին կգնահատի ՌԴ–ի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների հնարավոր հետևանքները Հնդկաստանի համարԱվելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Թրամփը օգոստոսին Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հայտարարել է ուկրաինական կարգավորման հարցում առաջընթացի հասնելու անհրաժեշտության մասին։ ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ դա թույլ կտար զարգացնել Մոսկվայի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները։ Ինչպես նշել են Կրեմլում, Թրամփը շահագրգռվածություն է հայտնել, որ այդ բեկումն արձանագրվի իր նախագահության ընթացքում։
կրեմլ
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/14/36696607_0:0:2731:2048_1920x0_80_0_0_22adbac54f3622c6ac7c2514be849cbc.jpg.webp
կրեմլ, ռուսաստան, ամն, պատժամիջոցներ, դոնալդ թրամփ, դմիտրի պեսկով
կրեմլ, ռուսաստան, ամն, պատժամիջոցներ, դոնալդ թրամփ, դմիտրի պեսկով
Կրեմլում նշել են, որ դա հազիվ թե նպաստի ուկրաինական կարգավորման ճանապարհին առավել հաջող առաջընթացին։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Թրամփի կողմից հակառուսական պատժամիջոցների մասին օրենքի ստորագրումը չի նպաստում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերակենդանացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Միանշանակ, դա չի կարող դրական ազդեցություն ունենալ։ Եվ հազիվ թե նպաստի ուկրաինական կարգավորման ճանապարհին առավել հաջող առաջընթացին»,-լրագրողներին ասել է Պեսկովը։
ԱՄՆ-ում ընդունված փաստաթուղթը Թրամփին թույլ է տալիս մինչև 100% լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի և գազի խոշորագույն գնորդների հնգյակում ընդգրկված երկրների ապրանքների նկատմամբ, ինչպես նաև մինչև 500% մաքսատուրքեր՝ ՌԴ–ից ԱՄՆ ներմուծվող ռուսական ապրանքների համար։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Թրամփը օգոստոսին Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հայտարարել է ուկրաինական կարգավորման հարցում առաջընթացի հասնելու անհրաժեշտության մասին։ ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ դա թույլ կտար զարգացնել Մոսկվայի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները։ Ինչպես նշել են Կրեմլում, Թրամփը շահագրգռվածություն է հայտնել, որ այդ բեկումն արձանագրվի իր նախագահության ընթացքում։