Ճիշտ պահպանման դեպքում սառեցված մրգերն ու բանջարեղենը սպառողների համար որևէ վտանգ չեն ներկայացնում։ Այս մասին aif.ru-ին տված մեկնաբանությունում նշել է էնդոկրինոլոգ և սննդաբան Անտոն Պոլյակովը։
«Ինքնին դրանք վնասակար չեն։ Միակ խնդիրը կարող է առաջանալ պահպանման ոչ պատշաճ պայմանների հետևանքով, մասնավորապես՝ եթե խնդիրներ կան սառեցնող սարքավորման աշխատանքի մեջ։ Այս հանգամանքը պետք է հաշվի առնել»,- պարզաբանել է Պոլյակովը։
Բժիշկը նախազգուշացրել է, որ ամենամեծ ռիսկը կապված է մթերքը հալեցնելու և կրկին սառեցնելու հետ։ Նա նշել է, որ կրկնակի սառեցումը հանգեցնում է սննդային արժեքի կորստի։ Սննդաբանը խորհուրդ է տվել սառեցված մրգերն ու բանջարեղենը պահել սառցախցիկում՝ հետևելով փաթեթավորման վրա նշված հրահանգներին։ Նա հավելել է, որ դրանք կարելի է հաճախակի ներառել սննդակարգում։