Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի որդին է մահացել վերականգնողական կենտրոնում

Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի որդին՝ Փրեսլի Գերբերն (27 տարեկան) է մահացել վերականգնողական կենտրոնում։

Նախկինում երիտասարդը բացահայտ խոսել էր հոգեկան առողջության հետ կապված խնդիրների և թմրամիջոցների օգտագործման դեմ իր պայքարի մասին։

Մահվան պատճառը չի նշվել։ Քրոուֆորդի և նրա ամուսնու՝ Ռենդե Գերբերի ներկայացուցիչ Էլլի Ջենկինսը BBC-ի ամերիկյան գործընկեր CBS-ին հայտնել է. «Ընտանիքը խնդրում է հարգել իրենց անձնական կյանքի գաղտնիությունը այս չափազանց դժվարին և ցավալի ժամանակահատվածում»։

Գերբերը, ինչպես իր մայրն ու կրտսեր քույրը՝ Կայան, մոդել է եղել. նա պոդիումում իր նորամուտը նշել էր 16 տարեկանում՝ ներկայացնելով իտալական «Moschino» ապրանքանիշը։

Leave a comment